ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Կպարգևատրվեն լավագույն գիտական նախգծի հեղինակները

    Կպարգևատրվեն լավագույն գիտական նախգծի հեղինակները

    25.12.2013| 18:50
    Դեկտեմբերի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությունը:
  • Նորարարությունների մրցակցային հիմնադրամը զարգացնում է նոր մշակույթ

    Նորարարությունների մրցակցային հիմնադրամը զարգացնում է նոր մշակույթ

    25.12.2013| 18:42
    Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորել է երկու հանգամանք: Նախ, ըստ նախարարի, ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ` լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ պարագաներ ու գործոններ:
  • Տիմոշենկոն բաց նամակով դիմել է Միխայիլ Խոդորկովսկուն

    Տիմոշենկոն բաց նամակով դիմել է Միխայիլ Խոդորկովսկուն

    25.12.2013| 13:32
    Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով կալանավորված է Խարկովի գաղութում, բաց նամակով դիմել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն` ողջունելով նրան ազատ արձակվելու կապակցությամբ: Նամակի տեքստը հրապարակվել է ուկրաինական ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության թերթում, որի ղեկավարը Տիմոշենկոն է:
  • Հրանտ Բագրատյանը` Կիևից

    Հրանտ Բագրատյանը` Կիևից

    24.12.2013| 23:35
    ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ երբեմնի վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում տպավորություններ է ներկայացրել Եվրամայդանի իրադարձությունների առնչությամբ.
  • Աղքատ ազգականի կարգավիճակում

    Աղքատ ազգականի կարգավիճակում

    24.12.2013| 22:38
    Դեկտեմբերի 24-ին Կրեմլում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են երեք երկրների ինգեգրման գործընթացների հիմնական ուղղությունները, Եվրասաիական տնտեսական միության ձևավորման աշխատանքների ընթացքը:
  • Պիետրոդարկին ծնունդը կնշի Երևանում

    Պիետրոդարկին ծնունդը կնշի Երևանում

    24.12.2013| 20:04
    Աշխարհահռչակ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դեկտեմբերի 26-ին իր ծննդյան օրը կնշի Երևանում։ Մինչ այդ դեկտեմբերի 25-ին՝ իր սիրած Սուրբ ծննդյան օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով։
  • Պարային հանդիպում` Նարեկացի արվեստի կենտրոնում

    Պարային հանդիպում` Նարեկացի արվեստի կենտրոնում

    24.12.2013| 13:15
    Սիրված և ավանդական դարձած ամենամսյա «ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ» ծրագրի այս տարվա վերջին` տոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի կենտրոնում:
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    24.12.2013| 12:20
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24– ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
  • Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին

    Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին

    24.12.2013| 12:19
    Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:
  • Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

    Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

    24.12.2013| 12:04
    Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարները Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն էին՝ Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան: